Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
15 սեպտեմբերի 2026 • 12:01

Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է 42 կիլոմետրանոց հատվածը, որն անցնում է Հայաստանով

Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանով։ Այն Զանգեզուրի միջանցքի մի մասն է. Բայրամով

Ջեյհուն Բայրամովը  Հաքան Ֆիդանի հետ քննարկել է  42 կիլոմետրանոց հատվածը, որն անցնում է Հայաստանով

 Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում քննարկել է  42 կիլոմետրանոց հատվածը, որն անցնում է Հայաստանով:

Ադրբեջանի ներկայացուցիչը  կրկին օգտագործելով  «Զանգեզուրի միջանցք» եզրույթը նշել է, որ Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ ավտոճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացվել են 95%-ով, իսկ երկաթուղային նախագծինը՝ 75%-ով: Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Բայրամովն ասել է.

«Երկու նախագծերն էլ նախատեսվում է ավարտել 2027 թվականին։ Նախիջևանում երկաթուղու վերակառուցման աշխատանքներն այժմ սկսվել են։ Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանով։ Այն Զանգեզուրի միջանցքի մի մասն է։ Այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Չնայած սա համարվում է հայկական տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանի միջոցով։ Նախագծային աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարի, իսկ ֆիզիկական շինարարությունը կսկսվի 2027 թվականին», - նշել է Ջեյհուն Բայրամովը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։