Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնել է Վաշինգտոն
Իսրայելի վարչապետը նշել է, որ առաջիկա հանդիպումը կլինի իր ութերորդ հանդիպումը Թրամփի հետ՝ նշելով, որ ոչ մի այլ համաշխարհային առաջնորդ այդքան հաճախ չի հանդիպել նրա հետ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնել է Վաշինգտոն, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և կքննարկի արդիական հարցեր, ինչպես նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, գրում է ռուսական Ռիա Նովոստին։
«Ես հիմա մեկնում եմ մեր ընկերոջ՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման... Մեր հանդիպման ժամանակ մենք կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, մասնավորապես՝ Իրանի հետ կապված հարցերը», - գրել է Նեթանյահուն սոցիալական ցանցերում։
Իսրայելի վարչապետը հավելել է, որ առաջիկա հանդիպումը կլինի իր ութերորդ հանդիպումը Թրամփի հետ՝ նշելով, որ ոչ մի այլ համաշխարհային առաջնորդ այդքան հաճախ չի հանդիպել նրա հետ։
Հիշեցնենք,որ հուլիսի 8-ին Թրամփը հայտարարեց, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ կնքված հրադադարը այլևս ուժի մեջ չէ։ Հուլիսի 8-ից ի վեր ԱՄՆ զինված ուժերը մի քանի հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ սա Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների պատասխանն էր։
Թեհրանը պատասխանեց Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում գտնվող ամերիկյան բազաների վրա հարվածներով, փակեց Հորմուզի նեղուցը և մեղադրեց Վաշինգտոնին հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։