«Իրազեկ քաղաքացիների միավորումը» պատրաստակամություն է հայտնում հաշվարկել առաջիկա հանրահավաքների մասնակիցների թիվը
Կազմակերպությունը վերահաստատում է, որ ներկայացվող թվերը լինելու են գերճշգրիտ՝ առավելագույնը 10% հնարավոր շեղմամբ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» (ԻՔՄ) հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ ուղղված քաղաքական կուսակցություններին և առաջիկա մեկ ամսվա ընթացքում հանրահավաքներ նախատեսող ուժերին։ Կազմակերպությունը մտադիր է իրականացնել մասնակիցների քանակի գերճշգրիտ հաշվարկ՝ կիրառելով սեփական մեթոդաբանությունը (օդային նկարահանում և անհատական հաշվարկ)։
Հաշվի առնելով սպասվող միջոցառումների մեծ քանակը՝ ԻՔՄ-ն առաջարկում է կուսակցություններին համագործակցել՝ հաշվարկի առավելագույն թափանցիկությունն ու ընդգրկվածությունն ապահովելու համար.
-
Որպեսզի ոչ մի հավաք դուրս չմնա կազմակերպության տեսադաշտից, կազմակերպիչներին առաջարկվում է առնվազն 24 ժամ առաջ տեղեկացնել սպասվող միջոցառման մասին։
-
Շահարկումներից խուսափելու նպատակով՝ ԻՔՄ-ն պատրաստ է նկարահանումն իրականացնել հենց կազմակերպիչների կողմից մատնանշված ժամին, երբ մասնակիցների թիվը հասնում է առավելագույնի։
-
. Կուսակցությունները կարող են նաև տրամադրել սեփական դրոնով արված կադրերը, եթե դրանք համապատասխանեն սահմանված որակական և տեխնիկական չափանիշներին (ուղղահայաց նկարահանում և բարձր որակ)։
Կազմակերպությունը վերահաստատում է, որ ներկայացվող թվերը լինելու են գերճշգրիտ՝ առավելագույնը 10% հնարավոր շեղմամբ։ Հաշվարկի գործընթացի նկատմամբ վստահությունն ապահովելու համար ԻՔՄ-ն պատրաստ է իր գրասենյակում հյուրընկալել կազմակերպիչներին և ցուցադրել հաշվարկի ողջ տեխնիկական ընթացքը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։