Հասարակություն
19 մայիսի 2026 • 12:54
Իրավաբանների միջազգային հանձնաժողովը Բաքվում հայերի դատավարություններն ապօրինի է որակել
Անօրինական իրավազորություն. քաղաքացիական անձանց դատավարություններն առանց որևէ հիմնավորման անցկացվում են ռազմական դատարաններում։

Իրավաբանների միջազգային հանձնաժողովը (International Commission of Jurists - ICJ) հրապարակել է ծավալուն զեկույց Ադրբեջանի դատաիրավական համակարգի վերաբերյալ՝ «Արդարադատությունը ճնշման ներքո․ փաստաբանների անկախությունը և արդար դատաքննության իրավունքը Ադրբեջանում» թեմայով:
Միջազգային փաստահավաք կառույցն իր զեկույցում առանձնակի և մանրամասն անդրադարձ է կատարել Բաքվում ապօրինաբար պահվող ու դատվող հայերի, մասնավորապես՝ Արցախի նախկին պաշտոնյաների գործերին՝ արձանագրելով միջազգային իրավունքի տոտալ խախտումներ։
«Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների դեմ իրականացվող դատավարությունները այս մտահոգությունները ներկայացնում են իրենց ամենասուր դրսևորմամբ»,- նշվում է փաստաթղթում։
Հանձնաժողովն ընդգծում է, որ հայերի նկատմամբ իրականացվող արդարադատությունը որևէ ձևով չի համապատասխանում մարդու իրավունքների միջազգային չափանիշներին։ Զեկույցում կետ առ կետ ներկայացված են այն համակարգային կեղծիքներն ու թերությունները, որոնցով ուղեկցվել են դատավարությունները։
«Այս դատավարությունները ոչ թե առանձին շեղումներ են հաստատված պրակտիկայից, այլ արտացոլում են ավելի լայն համակարգային խնդիրներ»,- արձանագրում են միջազգային իրավաբանները՝ շեշտելով, որ Ադրբեջանում գործադիր իշխանությունն ու դատախազությունը լիովին վերահսկում են դատական համակարգը։
Հաշվի առնելով տեղեկատվական բացարձակ բլոկադան՝ զեկույցի զգալի մասը հիմնված է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի առանձին դատավարության ուսումնասիրության վրա։ Իրավաբանների միջազգային հանձնաժողովը փաստեր է ներկայացնում Բաքվի առաջադրած մեղադրանքների անհեթեթության վերաբերյալ։
Արձանագրվում է, որ Վարդանյանը Լեռնային Ղարաբաղում հանրային գործունեություն է սկսել միայն 2022 թվականի վերջին, սակայն Ադրբեջանի դատախազությունը նրան մեղադրում է 1988 թվականից սկսած ենթադրյալ արարքների մեջ։ Հանձնաժողովը հիշեցնում է, որ 1988-ին Ռուբեն Վարդանյանը ընդամենը Մոսկվայի պետական համալսարանի ուսանող էր։
«1988 թվականին իբր տեղի ունեցած գործողությունների համար Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ ավելի քան երեք տասնամյակ անց և միայն այն բանից հետո, երբ նա ստանձնեց հանրային պաշտոն, առաջացնում է հիմնարար մտահոգություններ օրինականության սկզբունքի տեսանկյունից։ Այդ ժամանակահատվածում Վարդանյանը որևէ քաղաքական պաշտոն չէր զբաղեցնում և չէր կարող կանխատեսել, որ այդ տարիների ենթադրյալ գործողությունները հետագայում կարող են հիմք դառնալ քրեական մեղադրանքների համար»,– նշված է զեկույցում։
Կարդացեք նաև
Հասարակություն29 հուլիսի 2026
Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայտնում է ՀՀ Քնչական կոմիտեն։
Հասարակություն29 հուլիսի 2026
ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։
Հասարակություն29 հուլիսի 2026
Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
Տուժածներ չկան