Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարվածները խախտում են Թեհրանի հետ ստորագրված հուշագիրը․ Լավրով
«Դա չի տանում կարգավորման, այլ փակում է այն դուռը, որը, թվում էր, մի փոքր բացել էր հիշատակված հուշագիրը»։

ՌԴ-ն Իրանին ԱՄՆ-ի հարվածները դիտարկում է որպես Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված հուշագրի խախտում, դա փակում է ճգնաժամի կարգավորման ուղին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Ռիա նովոստի»-ի հաղորդմամբ՝ Լավրովն ասել է․«Մենք Իրանին ԱՄՆ-ի հարվածները դիտարկում ենք որպես հուշագրի խախտում։ Այստեղ նույնիսկ մեկնաբանելու շատ բան չկա, դա տխուր է։ Քանի որ տուժում են և՛ Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները, և՛ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի արաբական երկրների քաղաքացիական ենթակառուցվածքները։ Եվ ամենակարևորը, դա չի տանում կարգավորման, այլ փակում է այն դուռը, որը, թվում էր, մի փոքր բացել էր հիշատակված հուշագիրը»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։