Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
11 ապրիլի 2026 • 12:37

Իրանը մտադիր է բացել Հորմուզի նեղուցը Միացյալ Նահանգների հետ պատերազմի ավարտից հետո

Իրանը չի ցանկանում Հորմուզի նեղուցի շուրջ հակամարտություն կամ համաշխարհային ճգնաժամ հրահրել:

Իրանը մտադիր է բացել Հորմուզի նեղուցը Միացյալ Նահանգների հետ պատերազմի ավարտից հետո

Իրանը վերահսկում է Հորմուզի նեղուցը, քանի որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմը դեռ չի ավարտվել: Թեհրանը կբացի այն դրա ավարտից հետո: Այս մասին ՏԱՍՍ-ին  հայտարարել է Հնդկաստանում Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հակիմ Իլահին:

«Քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել, Իրանը վերահսկում է Հորմուզի նեղուցը, բայց ես վստահ եմ, որ պատերազմից հետո այն կբացվի, և երկրները կշահեն դրանից», - ասել  նա։

«Իրանը չի ցանկանում Հորմուզի նեղուցի շուրջ հակամարտություն կամ համաշխարհային ճգնաժամ հրահրել: Մենք ցանկանում ենք պահպանել լավ հարաբերություններ և, առավել ևս, բարեկամություն բոլոր երկրների հետ», - ընդգծել է Իլահին։

Հիշեցնենք,որ փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներ հասան Իրանի խոշոր քաղաքներին, այդ թվում՝ Թեհրանին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց Իսրայելի վրա լայնածավալ պատասխան գործողության մասին։ Հարվածներ հասան նաև Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։

Իրանական իշխանությունները նաև որոշեցին փակել Հորմուզի նեղուցը այն երկրների նավերի համար, որոնք աջակցում են  ԱՄՆ-ին, Իսրայելին: Հակամարտության ընթացքում մի քանի տանկերներ հարձակման ենթարկվեցին  առանց  Թեհրանի թույլտվության նեղուցով անցնելու համար։ Միաժամանակ, մարտի 25-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ Իրանը թույլ է տվել բարեկամ երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին, Հնդկաստանին, Իրաքին, Չինաստանին և Պակիստանին, անցնել Հորմուզի նեղուցով։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։