Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
Մանկապարտեզների ղեկավարներն ու պատասխանատու անձինք պետք է անհապաղ վերանայեն սննդի կազմակերպման ողջ շղթան

Մանկապարտեզների սննդաբլոկները հայտնվել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) խիստ հսկողության ներքո։ Ոլորտում գործում են նոր և անզիջում կանոններ՝ սկսած առողջապահության նախարարի նորմատիվներից մինչև Մաքսային միության տեխնիկական կանոնակարգեր։
Ամենակարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է մսամթերքին։ Նախադպրոցական հաստատություններում սնունդ պատրաստելու համար օգտագործվող միսը պետք է լինի բացառապես սպանդանոցային ծագման (պարտադիր «Թիվ 5» վկայականով) և մանկապարտեզ հասնի միայն պաղեցված վիճակում։ Սառեցված մսի մուտքը խոհանոց արգելվում է։ Այս կետը տնօրենները պարտադիր պետք է ներառեն մատակարարների հետ կնքվող պայմանագրերում։գ
Մանկապարտեզների խոհանոցներում այսուհետ պետք է ներդրված լինեն վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի՝ HACCP (ՎՎՀԿԿ) համակարգի սկզբունքները։ Սա նշանակում է՝
-
Աղտոտման ռիսկերի բացարձակ կանխարգելում,
-
Ջերմային և սառնարանային ռեժիմների ամենօրյա մշտադիտարկում,
-
Հետագծելիություն՝ յուրաքանչյուր մթերք պետք է ունենա ծագումն ու անվտանգությունը հավաստող փաստաթուղթ։
ՍԱՏՄ-ն հիշեցնում է՝ երեխաների սննդակարգը պետք է լինի բազմազան և համապատասխանի տարիքային խմբերին։ Սննդաբլոկների, պահեստների պատշաճ սանիտարական վիճակն ու աշխատակիցների անձնական հիգիենան այլևս քննարկման ենթակա չեն։
Մանկապարտեզների ղեկավարներն ու պատասխանատու անձինք պետք է անհապաղ վերանայեն սննդի կազմակերպման ողջ շղթան։ Օրենսդրական պահանջների խախտումը կհանգեցնի իրավական կոշտ հետևանքների, քանի որ խոսքը երեխաների առողջության ու անվտանգության մասին է։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։