Քաղաքականություն
7 հունիսի 2026 • 14:54
Ինչու է Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում այլ անձ հաշվառված. ՆԳՆ–ի պարզաբանումը
Ծառայությունից հիշեցրել են՝ նախնական ցուցակները հրապարակվում են քվեարկության օրվան նախորդող 40–րդ օրը, որպեսզի ընտրողները բավարար ժամանակ ունենան ցուցակները ուսումնասիրելու և անճշտությունները բարձրաձայնելու համար։

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարզ մոլորեցում է համարում ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը։ Ծառայությունն այդ մասին հաղորդագրություն է հրապարակել ֆեյսբուքյան էջում։
ՀՀ 2–րդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն ավելի վաղ ասել էր, որ Քոչարյանի բնակության հասցեում հավելյալ մարդ են գրանցել:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նշել է, որ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա են «Իսակովի 23/7 կից հողատարածք» «Իսակովի 23/7 հարակից շինություն», ինչպես նաև «23/7 հող․ կից տնակ» հասցեներ (Քոչարյանի բնակության հասցեն Իսակովի փողոց, 23/7 է)։
«Մեդիատիրույթում տարածում ստացած լուսանկարում նշված անձը հաշվառված է Իսակովի 23/7 հասցեի հարակից տարածքում գտնվող շինություններից մեկում։ Հասցեի մանրամասները ընտրողների ցուցակում չեն արտացոլվել։ Հաշվառման հիմքերը պատշաճ ուսումնասիրվել են․ հաշվառումն իրավաչափ է, որևէ խախտում չի հայտնաբերվել»,– ասված է պետական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ծառայությունից հիշեցրել են՝ նախնական ցուցակները հրապարակվում են քվեարկության օրվան նախորդող 40–րդ օրը, որպեսզի ընտրողները բավարար ժամանակ ունենան ցուցակները ուսումնասիրելու և անճշտությունները բարձրաձայնելու համար։
«Հայտնում ենք, որ Ռ․ Քոչարյանի ընտանիքից նմանօրինակ որևէ մտահոգություն չի բարձրաձայնվել։ Կրկին հիշեցնում ենք, որ հաշվառման բերումով անձը ո՛չ ձեռք է բերում և ո՛չ էլ զրկվում է ընտրելու իրավունքից»,– նշել են միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
Ծառայությունից տեղեկացրել են նաև, որ հաշվառումը տեխնիկական միջոց է անձին այս կամ այն ընտրատեղամասի ցուցակում ընդգրկելու համար։ Հաշվառում չունեցող անձինք ևս կարող են իրացնել իրենց ընտրելու իրավունքը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։