Քաղաքականություն
28 մայիսի 2026 • 09:37
Ինչ են արդյունահանելու ամերիկացիները Հայաստանում. Փաշինյանը պարզաբանել է
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմի հետ Հայաստանի ընդերքի ուսումնասիրություն պետք է արվի ժամանակակից տեխնոլոգիաներով և ժամանակակից տնտեսության պահանջներին համապատասխան։

ԱՄՆ-ի հետ աշխատանքներ են տարվելու Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ձևավորման ուղղությամբ։ Այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ են արդյունահանելու ամերիկացիները Հայաստանում։
«Կան հանքանյութեր, որոնք 40-50 տարի առաջ ոչ մի հետաքրքրություն, բացի գիտականից, չէին ներկայացնում, իսկ այսօր էական նշանակություն ունեն տնտեսության, արտադրության և արդյունաբերության մեջ, արհեստական բանականության, տեխնոլոգիական ապրանքների արտադրության համար»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմի հետ Հայաստանի ընդերքի ուսումնասիրություն պետք է արվի ժամանակակից տեխնոլոգիաներով և ժամանակակից տնտեսության պահանջներին համապատասխան։
Նա ընդգծել է՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրում խոսվում է նաև Հայաստանի երկրաբանական ծառայությունների կարողությունների զարգացման մասին, քանի որ ընդերքը միշտ չէ, որ հորատումով են ուսումնասիրում, այլ տիեզերական տեխնոլոգիաներ են կիրառվում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: