Ինչ է սպասվում միգրանտներին ու բեռնափոխադրողներին, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից
ՌԴ ղեկավարը մանրամասնել է այն հիմնական տնտեսական և լոգիստիկ հետևանքները, որոնց կբախվի հայկական կողմը նման որոշման դեպքում։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ստիպված կլինի դադարեցնել Հայաստանի հետ ողջ տնտեսական համագործակցությունը, եթե Երևանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), հայտնում են ռուսական ԶԼՄ–ները։
ՌԴ ղեկավարը մանրամասնել է այն հիմնական տնտեսական և լոգիստիկ հետևանքները, որոնց կբախվի հայկական կողմը նման որոշման դեպքում։
Ըստ Վլադիմիր Պուտինի՝ ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում լրջորեն կփոխվեն բեռնափոխադրումների պայմանները.
-
Կողմերը ստիպված կլինեն բարձրացնել երկաթուղային բեռնափոխադրումների սակագները։
-
Ոլորտը կվերադառնա նախկին կարգավորումներին, և ավտոմոբիլային բեռնափոխադրումների համար կրկին կներդրվի հատուկ թույլտվությունների տրամադրման համակարգը։
ՌԴ նախագահն առանձնակի անդրադարձ է կատարել նաև Հայաստանից Ռուսաստան մեկնող աշխատանքային միգրանտների խնդրին։ Նրա խոսքով՝ ԵՏՄ անդամության դադարեցումից հետո հայաստանցիները կկորցնեն ներկայիս արտոնությունները.
«Ռուսաստանում աշխատելու համար նրանք ստիպված կլինեն արտոնագրեր (պատենտներ) գնել։ Դա նշանակում է, որ պարտադիր բժշկական ապահովագրությունը նրանց հասանելի կլինի Ռուսաստանում առնվազն 5 տարի բնակվելու դեպքում»,- հայտարարել է Պուտինը։
Այսպիսով, ըստ ՌԴ նախագահի, ԵՏՄ-ից դուրս գալու դեպքում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները կթևակոխեն կտրուկ սահմանափակումների և խստացված ընթացակարգերի փուլ։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։