Իլհամ Ալիևը «դատարկաբանություն» է որակել Հայաստան այցելող արտասահմանյան առաջնորդների հայտարարությունները
Նրա խոսքով՝ այդ քաղաքական գործիչների հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան «դատարկաբանություն»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հանդես է եկել կոշտ հայտարարություններով՝ թիրախավորելով Հայաստան այցելող արտասահմանյան բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանց կողմից հնչեցվող աջակցության խոսքերը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևը Հայաստան այցելող և աջակցություն հայտնող առաջնորդներին անվանել է «կեղծ հերոսներ»։ Նրա խոսքով՝ այդ քաղաքական գործիչների հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան «դատարկաբանություն»։
«Այսօր որոշ արտասահմանյան առաջնորդներ, ովքեր գալիս են Հայաստան և իրենց «կեղծ հերոսների» տեղ են դնում, դեռևս 2020 թվականին իրենց երկրներում իշխանության ղեկին էին։ Թող այն ժամանակ գային ու օգնեին Հայաստանին»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։