ՀՅԴ երիտասարդների մասնակցությամբ համագումարը Ստամբուլում ընդհատվել է ոստիկանության միջամտությամբ
Համագումարի ընթացքում պատվիրակությունը բարձրաձայնեց մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ Արցախի բնիկ հայ բնակչության վերադարձի իրավունքը:

Մարտի 26–29-ը Ստամբուլում, տեղի ունեցավ International Union of Socialist Youth-ի (Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության) համագումարը, գրում է Yerkir.am-ը։ Համագումարը կազմակերպության բարձրագույն ժողովն է, որը կայացնում է կարևորագույն որոշումներ, ընտրում է նոր ղեկավարություն, որոշում է կազմակերպության առաջիկա քաղաքականությունը՝ բանաձևերի և քաղաքական փաստաթղթերի ընդունման միջոցով։ Համագումարը հյուրընկալվել էր Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից։
ՀՅԴ Երիտասարդականը մասնակցեց համագումարին հետևյալ պատվիրակությամբ՝ Սյունե Գևորգյան (Հայաստան), Տաթև Տեր-Մարտիրոսյան (Հայաստան) և Քրիսթ Բրուտյան (Ֆրանսիա)։ Համագումարի ընթացքում պատվիրակությունը բարձրաձայնեց մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ Արցախի բնիկ հայ բնակչության վերադարձի իրավունքը, Բաքվում պահվող հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության հետընթացը, ընդդիմադիր ուժերի նկատմամբ հետապնդումները, այդ թվում՝ ՀԵՄ անդամների և նրա մայր կուսակցության՝ ՀՅԴ-ի ներկայացուցիչների նկատմամբ։
Պատվիրակությունը նաև երկկողմ հանդիպումներ ունեցավ Եվրոպայի, Հարավային Ամերիկայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի տարբեր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Սակայն, Թուրքիայի կառավարության ճնշումների հետևանքով՝ մասնավորապես ընդդեմ ժողովրդահանրապետական կուսակցության, որը Թուրքիայի խորհրդարանում ամենախոշոր ընդդիմադիր ուժն է, անվտանգության միջոցառումների պատրվակով, ոստիկանությունը ներխուժեց համագումարի անցկացման վայր և թույլ չտվեց որևէ քաղաքական քննարկում կամ բանավեճ։ Արդյունքում համագումարը ընդհատվեց, և բոլոր բանաձևերի ընդունումը հետաձգվեց։ Կատարվեցին միայն ընտրությունները, որից հետո համագումարը փակվեց՝ առանց որևէ բանաձևի ընդունման կամ բովանդակային քաղաքական քննարկումների։
International Union of Socialist Youth-ը միջազգային երիտասարդական խոշոր կազմակերպություն է, որը միավորում է ավելի քան 150 սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական և աշխատավորական երիտասարդական կազմակերպություններ՝ ավելի քան 110 երկրներից։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։