Հրդեհ՝ Երևանում. Տարհանվել է շուրջ 20 բնակիչ, կան տուժածներ
Երևանում գիշերը բազմահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է շուրջ 20 բնակիչ, մի քանի մարդ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ կրակը հաջողվել է արագ մարել։

Այսօր՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կուրղինյան փողոցի շենքերից մեկում կրակ և ծուխ են նկատվում, հայտնում է Shamshyan.com-ը
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ուժեր՝ 4 մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և համապատասխան ծառայությունների խմբեր։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում։
Փրկարարների և ոստիկանության պարեկային ծառայության համատեղ գործողություններով տարհանվել է մոտ 20 բնակիչ:
Տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Ա. Խաչատրյանի հանձնարարականով պարեկներ Դավիթ Ղազարյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը 2 տարեկան 2 երեխաների իրենց ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել են «Մուրացան» մանկական հիվանդանոց:
Հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել կանխել կրակի տարածումը։ Հրդեհը մեկուսացվել է, ապա մարվել։ Այրվել են հյուրասենյակը, խոհանոցը, միջանցքը և պատշգամբը՝ գույքով, ջերմահարվել են 2 սենյակները, ինչպես նաև 7-րդ հարկի պատուհանների շրջանակները։
Հրդեհի հետևանքով թափված բեկորներից վնասվել են շենքի տակ կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են հանգամանքները և տարհանված քաղաքացիների և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։