«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի
Ուսումնասիրության արդյունքների հիման վրա Քաղաքաշինության կոմիտեն արդեն մշակել է անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման տեխնիկական բնութագիրն ու գնային առաջարկը։

ՀՀ կառավարությունը շուրջ 63 մլն դրամ է հատկացրել «Հրազդան» մարզադաշտի վերակառուցման և նորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։ Ֆինանսավորումն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության 2026 թվականի բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով։
Մարզադաշտի արդիականացումը նպատակ ունի պատշաճ նախապատրաստվել 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային միջազգային խաղերին։
Ըստ նախագծի հիմնավորման՝ մարզահամալիրում կստեղծվեն միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ.
-
Աթլետիկա և պարաաթլետիկա. Կհիմնվեն թեթև աթլետիկայի և պարաաթլետիկայի մրցաձևերի վազքուղիներ ու մրցումային այլ անհրաժեշտ հարմարություններ։
-
Մարզումային տարածք. Կվերակառուցվի նաև մարզումային մարզադաշտի աթլետիկական վազքուղին։
-
Ընդհանուր բարեկարգում. Մինչև խաղերի մեկնարկը կիրականացվեն հանդերձարանների, սանհանգույցների հիմնանորոգման և տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքներ։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ արդեն իրականացվել է «Հրազդան» մարզադաշտի տեխնիկական վիճակի զննություն։ Ըստ այդմ՝ պարզվել է, որ մարզադաշտը կարող է տեղավորել շուրջ 21,566 հանդիսական, իսկ յարուսներում մարդկանց նստեցումը կտրուկ բացառվում է։ Տրիբունաների ծանրաբեռնվածությունը կբաշխվի հետևյալ կերպ.
-
Արևմտյան տրիբունա – 100% օգտագործում (8,100 մարդ),
-
Հարավային և հյուսիսային տրիբունաներ – 50% օգտագործում (մոտ 11,750 մարդ),
-
Արևելյան տրիբունա – կօգտագործվեն միայն առաջին 11 շարքերը (1,716 մարդ)։
Ուսումնասիրության արդյունքների հիման վրա Քաղաքաշինության կոմիտեն արդեն մշակել է անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման տեխնիկական բնութագիրն ու գնային առաջարկը։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։