Հասարակություն
8 սեպտեմբերի 2026 • 06:16
Հրապարակվել է ՄԻՊ գործունեության 2026 թվականի առաջին կիսամյակի տեղեկատվական զեկույցը
Զեկույցն ամբողջությամբ հասանելի է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում։

Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության 2026 թվականի առաջին կիսամյակի տեղեկատվական զեկույցը, որն ամփոփում է հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքները, քաղաքացիների բարձրացրած խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցները։
Ըստ զեկույցի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էական աճ է գրանցվել ՄԻՊ գործունեության հիմնական ցուցանիշներում․
-
Դրական լուծում ստացած բողոքներ․ 2026 թ․ առաջին կիսամյակում դրական լուծում է ստացել 1047 դիմում-բողոք (2025 թ․ նույն ժամանակահատվածի 665-ի համեմատ)։
-
Դիմումների ընդհանուր քանակ․ Պաշտպանին հասցեագրվել է 13 467 գրավոր և բանավոր դիմում-բողոք (2025 թ․՝ 10 279)։
-
Թեժ գիծ․ Ստացվել և սպասարկվել է 9754 հեռախոսազանգ՝ 3389-ով ավելի, քան նախորդ տարի։
-
Այցեր և նախագծեր․ Իրականացվել է 127 մշտադիտարկման և փաստահավաք այց, իսկ ներկայացված 181 իրավական ակտի նախագծերից 121-ի վերաբերյալ ներկայացվել է 273 նկատառում։
Ստացված դիմում-բողոքների զգալի մասը վերաբերել է առողջության պահպանմանը (594), ոստիկանության գործունեությանը (606), զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքներին (557), սոցիալական ապահովությանը (445), քրեակատարողական հիմնարկներին (417) և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին (313)։
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ դիմումների ուսումնասիրությունը հնարավորություն է տվել բացահայտելու ոչ միայն անհատական, այլև համակարգային խնդիրներ։ Զեկույցն ամբողջությամբ հասանելի է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։