Քաղաքականություն
8 հունիսի 2026 • 12:30
Հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը. «Ուժեղ Հայաստանի» խոսնակ
Ղահրամանյանը նշել է՝ քվեարկության ընթացքում հանրապետության ամբողջ տարածքից ստացվել են բազմաթիվ ահազանգեր տարատեսակ ընտրախախտումների մասին, որոնք էականորեն ազդել են ընդհանուր արդյունքների վրա։

Խորհրդարանական ընտրությունների արդյունքները` հրապարակված թվերը, չեն կարող արտացոլել իրական պատկերը և ընկալվել առանց խորքային ուսումնասիրության և իրավաքաղաքական գնահատականի։ ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավորի թեկնածու Մարիաննա Ղահրամանյանը։
Նա նշել է՝ ընտրական ամբողջ գործընթացն անցել է ընդդիմադիր ուժերի նկատմամբ կազմակերպված հետապնդումների մթնոլորտում, ինչն անմիջական ազդեցություն է ունեցել քաղաքացիների ազատ կամարտահայտության վրա։
«Նախընտրական փուլը ուղեկցվել է մեր առաջնորդի, թեկնածուների, համակիրների և թիմակիցների նկատմամբ նպատակային գործողություններով, զանգվածային ապօրինի ձերբակալություններով ու քրեական հետապնդումներով... Բուն քվեարկության օրը լայնորեն կիրառվել է վարչական ռեսուրսը պետական և համայնքային լծակների ներգրավմամբ` փորձելով կանխորոշել ընտրությունների արդյունքը»,– ասել է նա։
Ղահրամանյանը նշել է՝ քվեարկության ընթացքում հանրապետության ամբողջ տարածքից ստացվել են բազմաթիվ ահազանգեր տարատեսակ ընտրախախտումների մասին, որոնք էականորեն ազդել են ընդհանուր արդյունքների վրա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։