Հրահանգել են Նիկոլ Փաշինյանի հետ վեճի բռնված բժշկուհուն ազատել աշխատանքից. ԶԼՄ
Ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի՝ նրան հոդորել են սեփական դիմումի հիման վրա ազատվել աշխատանքից, սակայն նա չի ընդունել այդ առաջարկը, ասել է՝ եթե ուզում եք՝ ազատեք։

Այսօր՝ մայիսի 18–ին, Արաբկիրում քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած կնոջը՝ Արփինե Սողոյանին, ցանկանում են ազատել Երևանի թիվ 16 պոլիկլինիկայից, որտեղ նա մանկաբարձ–գինեկոլոգ է։
Ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի՝ նրան հոդորել են սեփական դիմումի հիման վրա ազատվել աշխատանքից, սակայն նա չի ընդունել այդ առաջարկը, ասել է՝ եթե ուզում եք՝ ազատեք։ Ըստ այդմ՝ ազատման հրահանգը եղել է Երևանի քաղաքապետարանից։
Միջադեպի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հենց այդտեղ է եղել, և ճանաչում է բժշկուհուն։
Հիշեցնենք՝ այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում ՔՊ քարոզարշավի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և արցախցի բժշկուհու միջև։
Բժշկական գիտությունների թեկնածու, մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, ով 44-օրյա պատերազմում անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է, մոտեցել է Փաշինյանին և հայտնել իր դժգոհությունը՝ ասելով, որ կորցրել է հայրենիքը։
Դրանից հետո խոսակցությունը լարվել է․ Փաշինյանը բարձր տոնով արձագանքել է և անդրադարձել մի շարք քաղաքական գործիչների, այդ թվում՝ Հայաստանի նախկին նախագահների, Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի անուններին։ Քննարկման ընթացքում հիշատակվել է նաև Ռոբերտ Քոչարյանի անունը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։