Հունիսի 1–25–ը Հայաստանից արտահանվել է 2 320 տոննա պտուղ–բանջարեղեն. Պապոյան
Էկոնոմիկայի նախարարը հավելեց նաև, որ հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման աշխարհագրությունն այս տարի բավականին մեծ է։

2026 թվականի հունիսի 1-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է 2 320 տոննա պտուղ-բանջարեղեն։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարը ներկայացրեց արտահանված մշակաբույսերի հիմնական ցուցանիշները.
-
Ծիրան՝ 1071 տոննա (որի 90 տոկոսն արտահանվել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում),
-
Կեռաս՝ 882 տոննա (որի բերքահավաքն արդեն իսկ ավարտվում է),
-
Լոլիկ՝ 140 տոննա,
-
Թութ, թուզ, հաղարջ, մոշ՝ 100 տոննա,
-
Ազնվամորի, ելակ՝ 87 տոննա,
-
Խնձոր՝ 40 տոննա։
Գևորգ Պապոյանի խոսքով՝ ներքին շուկայում այս փուլում նկատելի գնանկում կա միայն երկու ուղղություններով.
«Մեր շուկայում տեսանելի գնանկում կա 2 ուղղություններով՝ ծաղիկի և լոլիկի։ Մնացած ուղղություններով առանձնահատուկ գնանկում չի նկատվում, և առկա բերքը կա՛մ ամբողջությամբ վաճառվում է շուկայում, կա՛մ արտահանվում է»,- հայտարարեց նախարարը։
Էկոնոմիկայի նախարարը հավելեց նաև, որ հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման աշխարհագրությունն այս տարի բավականին մեծ է։ Հիմնական ուղղությունների թվում են՝ Իրաքը, ԱՄԷ-ն, Հունաստանը, Չեխիան, Ուկրաինան, Լեհաստանը և Թուրքիան։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը