Հունգարիան կդադարեցնի աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին
Հունգարիան ուրբաթ օրվանից կդադարեցնի աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին՝ արտասահմանցի աշխատողների ներհոսքը սահմանափակելու քաղաքականության շրջանակում։ Կառավարությունը նշում է, որ արդեն երկրում գտնվող աշխատողները կկարողանան դիմել վիզայի երկարաձգման համար։

Հունգարիայի կառավարությունը ուրբաթ օրվանից կդադարեցնի աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին։ Այդ մասին հայտարարել է կառավարության խոսնակ Վանդա Սոնդին՝ նշելով, որ սա արտասահմանցի աշխատողների հոսքը կարգավորելու առաջին քայլն է, մասին հայտնում է Reuters–ը։
Նոր իշխանությունները, որոնք իշխանության են եկել ապրիլի 12-ի ընտրություններից հետո, հայտարարել են, որ կխստացնեն ԵՄ-ից դուրս երկրների քաղաքացիների աշխատանքի հնարավորությունները՝ պատճառաբանելով, որ դա կարող է ճնշում գործադրել տեղական աշխատավարձերի վրա։
Ուրբաթ օրվանից կփոփոխվի այն կարգավորումը, որը թույլ էր տալիս աշխատուժի ներգրավմամբ զբաղվող ընկերություններին պարզեցված ընթացակարգով աշխատողներ ներգրավել Ֆիլիպիններից, Վրաստանից և Հայաստանից։
Միևնույն ժամանակ, արդեն Հունգարիայում գտնվող աշխատողները կկարողանան դիմել իրենց վիզաների երկարաձգման համար, իսկ նախկինում ներկայացված դիմումները կշարունակեն քննարկվել։
Կառավարությունը նշում է, որ այս փոփոխությունները երկարաժամկետ քաղաքականության առաջին փուլն են։ Սակայն երկրի խոշոր օտարերկրյա ներդրողներից մի քանիսը զգուշացրել են, որ արտասահմանյան աշխատուժի ներհոսքի ամբողջական դադարեցումը կարող է բացասաբար ազդել ինչպես ընկերությունների, այնպես էլ Հունգարիայի տնտեսության վրա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: