Հնդկաստանում վթարի է ենթարկվել ռազմական տրանսպորտային ինքնաթիռ
Զոհերի կամ վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չեն հրապարակվել։
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի An-32 ռազմական տրանսպորտային ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ասամ նահանգի Ջորհատ ավիաբազայում վայրէջք կատարելիս։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Հնդկաստանի ռազմաօդային ուժերը։
Զոհերի կամ վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չեն հրապարակվել։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարական խմբերը։
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ վթարի պատճառը պարզելու համար կստեղծվի հատուկ հետաքննչական հանձնաժողով։
Կարդացեք նաև
Հասարակություն29 հուլիսի 2026
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
Հանցավոր դրսևորումների կանխարգելման և հանրային անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում հետևողականորեն շարունակում է հատուկ միջոցառումները։
Հասարակություն29 հուլիսի 2026
Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայտնում է ՀՀ Քնչական կոմիտեն։
Հասարակություն29 հուլիսի 2026
ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։