Հնարավորություն ունեին մի ստորագրությամբ դուրս գալ ՀԱՊԿ-ից, վախենո՞ւմ են. Սամվել Կարապետյան
Կարապետյանը հավելել է, որ չունենք ռազմական համագործակցության երկրորդ կառույցը։

Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից հենց հիմա ամենաբարձր մակարդակի վրա է, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով ԶԼՄ-երի հարցերին:
«Եթե ձեզ թվում է՝ այսօր Հայաստանն իր բյուջեի հաշվին է ապրում ու զարգանում, չարաչար սխալվում եք։ Դա կապ չունի ՀՀ իշխանությունների հետ, ամբողջությամբ գալիս է դրսի տրանսֆերներից։
Ես հասկանում եմ, որ Ռուսաստանը եղել է և լինելու է մեր ռազմավարական դաշնակիցը, գլխավոր տնտեսական դաշնակից, ուրիշ հնարավորություն այսօր չունենք, դա մի հատ «կնոպկա» սեղմելով հնարավոր չի անջատել։
Կտեսնեք, որ տարիների ընթացքում գրավում ենք նոր շուկաներ, և կախվածությունը կնվազի»,-ասել է Կարապետյանը։
Խոսելով ՀԱԿՊ կազմում Հայաստանի մնալ-չմնալու մասին՝ ասաց. «Երբ ներկա իշխանությունները «պամպերսները» հագած ինչ-որ հայտարարություններ են անում, դա չեմ էլ ուզում մեկնաբանել։
Հնարավորություն ունեին մի ստորագրությամբ դուրս գալ ՀԱՊԿ-ից, ինչի՞ չեն արել, վախենո՞ւմ են»։
Կարապետյանը հավելել է, որ չունենք ռազմական համագործակցության երկրորդ կառույցը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։