Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
12 հունիսի 2026 • 09:13

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է եվրոպական պաշտպանական կառույցների նիստին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Արթուր Երոյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի նիստին՝ ներկայացնելով ՀՀ բանակի կրթական և վարժանքային բարեփոխումները։ Կողմերը բարձր են գնահատել համագործակցությունը և քննարկել դրա ընդլայնումը, այդ թվում՝ «Էրազմուս» (EMILYO) ծրագրի շրջանակում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անդրադարձել են պաշտպանության ոլորտի համագործակցության ընթացիկ ծրագրերին։

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է եվրոպական պաշտպանական կառույցների նիստին

Հունիսի 10-11-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիական խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել Եվրոպական հանձնաժողովի կենտրոնակայանում, այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Միջոցառման ընթացքում գեներալ-մայոր Արթուր Երոյանը ներկայացրել է ՀՀ բանակի կերպափոխման շրջանակում ռազմական կրթության և վարժանքների ոլորտում իրականացվող բարեփոխումները։ Բանախոսություններով հանդես են եկել նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանը և ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ համագործակցության համակարգող Տիգրան Հարությունյանը։

Քննարկումների ընթացքում եվրոպական կողմի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ ռազմական կրթական հաստատություններում իրականացվող բարեփոխումները և կարևորել համագործակցության ընդլայնումը, մասնավորապես՝ ԵՄ ռազմական «Էրազմուս» (EMILYO) ծրագրի շրջանակում։ Հավանություն է տրվել նաև ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի՝ քոլեջին ասոցացված գործընկերոջ կարգավիճակով անդամակցելու առաջարկին։

Այցի շրջանակում ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է Պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավար Պիրս Կազալետի հետ, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում ընթացիկ համագործակցությունն ու հետագա ծրագրերը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։