ՀՀ–ում շաքարավազի գինը կարող է նվազել 20%-ով. Քնարյանը պայմանագիր է կնքել լեհական ընկերության հետ
Գործարարի փոխանցմամբ՝ այս գործարքի արդյունքում հայկական շուկայում սպասվում է շաքարավազի գնի զգալի՝ մոտ 20 տոկոս անկում՝ ներկայիս արժեքի համեմատ։

ՀՀ շաքարավազ ներմուծող խոշոր գործարար Հարություն Քնարյանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ պայմանագիր է կնքել Լեհաստանում շաքարավազ արտադրող ամենախոշոր ընկերության հետ՝ Հայաստան շաքարավազ ներմուծելու նպատակով։
Գործարարի փոխանցմամբ՝ այս գործարքի արդյունքում հայկական շուկայում սպասվում է շաքարավազի գնի զգալի՝ մոտ 20 տոկոս անկում՝ ներկայիս արժեքի համեմատ։
Հարություն Քնարյանը նշեց նաև, որ առաջիկա օրերին նախատեսում է հանդիպել ՀՀ-ում գործող բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ Լեհաստանից դեպի Հայաստան լոգիստիկայի և բեռնափոխադրման հարցերը քննարկելու համար։
Մեր կողմից հավելենք, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումների ֆոնին հայ գործարար շրջանակներն իրենց վեկտորն աստիճանաբար ուղղում են դեպի եվրոպական շուկա՝ այդպիսով փորձելով նվազեցնել կախվածությունը ԵԱՏՄ-ից և ռուսական շուկայից։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը