ՀՀ օդային տարածքով թռիչքների վճարներն ավելացել են Իրանի երկնքի փակման պատճառով
ՏԿԵՆ-ից նշել են՝ ապրիլի տվյալները կհաշվարկվեն մայիսի երկրորդ կեսին։

Հայաստանի տարածքով թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման օրական հասույթն ավելացել է ավելի քան 1100 եվրոյով։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ ներկայացնելով մարտ և հունվար ամիսների տվյալները։
«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով մարտի 1-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքով տարանցիկ թռիչքները 2026 թվականի հունվար-փետրվարի համեմատ աճել են օրական միջինը 43 թռիչքով։
«2026թ․ մարտ ամսվա ընթացքում մայրուղային թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման դիմաց հաշվեգրվող միջին օրական հասույթը կազմել է 30374,04 եվրո, իսկ 2026 թվականի հունվարին՝ 29253,30 եվրո»,- նշված է գերատեսչության պատասխանի մեջ։
ՏԿԵՆ-ից նշել են՝ ապրիլի տվյալները կհաշվարկվեն մայիսի երկրորդ կեսին։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։