ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
Իրականում մեզ թվում էր, թե 5-րդ՝ հոբելյանական փառատոնի կազմակերպումը կլինի ամենահեշտը, սակայն այն մեզ համար նոր ու պատասխանատու մարտահրավեր էր։

Ապրիլի 18-ին «Մերիդիան» էքսպո կենտրոնում ՀՀ ՆԳՆ նվագախմբի քայլերթով մեկնարկեց Career City Fest ամենամյա փառատոնը։ Հայաստանի առաջատար գործատուներին միավորող գլխավոր իրադարձությունն այս տարի նշում է իր 5-ամյակը՝ միավորելով հինգ տարբեր սերունդների մեկ ընդհանուր ռիթմի տակ՝ «Հինգ սերունդ, մեկ ռիթմ» խորագրով
«Իրականում մեզ թվում էր, թե 5-րդ՝ հոբելյանական փառատոնի կազմակերպումը կլինի ամենահեշտը, սակայն այն մեզ համար նոր ու պատասխանատու մարտահրավեր էր։ Այս տարի մենք կենտրոնացել ենք ապագայի ու կարիերայի վրա։ Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր բոլոր խոսնակներին, թե՛ նրանց, ովքեր տարիներ շարունակ մեզ հետ են, և թե՛ նոր միացած գործընկերներին, ովքեր վերանայեցին իրենց խիտ գրաֆիկը՝ այսօր սեփական փորձով ու գաղափարներով մեր այցելուների կողքին լինելու համար։
Շնորհակալ եմ բոլոր այն ընկերությունների սեփականատերերին ու թիմերին, որոնք միացան այս նախաձեռնությանը։ Առանձնահատուկ երախտագիտություն եմ հայտնում մեր թիմին, ինչպես նաև ՀՀ Ներքին գործերի նախարարությանը, նախարարին և ՆԳՆ նվագախմբին, UNDP-ի հայաստանյան թիմին՝ օպերատիվ արձագանքման և կազմակերպչական աշխատանքներին մեծապես աջակցելու համար»,- պաշտոնական բացման արարողությանը նշել է փառատոնի պրոդյուսեր, Skill-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։