ՀՀ նախագահը հանդիպել է Ղրղզստանի նախագահին
Նախագահները կարծիք են հայտնել, որ համագործակցության ներուժը դեռևս լիովին չի իրացվել:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացումն ու խորացումը՝ ընդգծելով, որ բազմակողմ ձևաչափերում համակարգված և ակտիվ փոխգործակցությունը նպաստում է ինչպես երկկողմ օրակարգի առաջխաղացմանը, այնպես էլ տարածաշրջանային ու գլոբալ հարցերի շուրջ դիրքորոշումների առավել արդյունավետ համադրմանը։
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցները նշել են, որ, չնայած առկա դրական դինամիկային, համագործակցության ներուժը դեռևս լիովին չի իրացվել։ Կարևորվել է գործնական քայլերի իրականացումը՝ ուղղված տնտեսական կապերի ակտիվացմանը, գործարար միջավայրի միջև ուղիղ շփումների խթանմանը և ներդրումային հնարավորությունների բացահայտմանը։
Զրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների ներդրման հնարավորություններին։ Կողմերը նշել են, որ նման նախաձեռնությունը կարող է էապես նպաստել մարդկանց միջև կապերի սերտացմանը, զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև բիզնեսի և առևտրատնտեսական համագործակցության աշխուժացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ երկուստեք շահավետ նախագծերի համար։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Կողմերը կարևորել են կայունության, խաղաղության և փոխվստահության ամրապնդման անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: