ՀՀ հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը. Ալիկ Ալեքսանյան
ՔՊ-ից ամեն ինչ սպասելի է, բայց մեր ժողովրդին չեն կարող ո՛չ վախեցնել, ո՛չ հետ պահել փոփոխություններից. Ալեքսանյան

Ազգային ժողովի հրատապ նիստին քննարկվեց Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցը: Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Կողմ քվեարկեց 66, դեմ՝ 16 պատգամավոր:
Փոփոխությամբ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն առաջարկում են սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։ Դաշինքի անունը չի կարող պարունակել նաև վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։
«Ամիսներ շարունակ ՔՊ-ն կռիվ էր տալիս Սամվել Կարապետյանի նկարի հետ, հիմա էլ կռիվ են տալիս անվան հետ: Փաշինյանն ամեն կերպ փորձում է վախեցնել ժողովրդին: Այս մարդիկ պետք է հասկանան, որ հաջոդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը: Ժողովուրդը հասկացել է, որ միայն Սամվել Կարապետյանը կարող է դրական փոփոխություններ բերել, այս է պատճառը իշխանության պանիկայի: ՔՊ-ից ամեն ինչ սպասելի է, բայց մեր ժողովրդին չեն կարող ո՛չ վախեցնել, ո՛չ հետ պահել փոփոխություններից»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: