ՀՀ ԱԳՆ-ն առայժմ նպատակահարմար չի համարում խոսել հայ գերիների շուրջ տարվող աշխատանքների մասին
Բաքվում պահվող հայ գերիների խնդիրների հասցեագրման ուղղությամբ աշխատանքները շարունակական են.ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն անցած ամսվա վերջին տեղեկացրել էր, որ Բաքվում գտնվող հայ գերիներին տեսակցելու խնդրանքով Հայաստանը դիմել է չեզոք երկրի՝ հյուպատոսական այց կազմակերպելու համար: Տեղեկացվել էր նաև, որ այցի կազմակերպման համար անհրաժեշտ է Բաքվի համաձայնությունը։
Այս առրթով «Ազատություն Ռադիոկայան»-ը գրում է, որ հարցում էր ուղարկել նախարարությանը՝ խնդրելով պարզաբանել արդյոք Հայաստանն արդեն պաշտոնապես դիմե՞լ է Ադրբեջանին, 3-րդ երկրի կողմից հայ գերիների տեսակցելու հարցով: Լրատվամիջոցը գրում է, որ այս հարցին նախարարությունից պատասխանել են հետևյալ կերպ.
«Բաքվում պահվող հայ գերիների խնդիրների հասցեագրման ուղղությամբ աշխատանքները շարունակական են: Հաշվի առնելով հարցի զգայունությունը ԱԳ նախարարությունը նպատակահարմար չի համարում տարվող աշխատանքների վերաբերյալ հավելյալ տեղեկատվության հանրայնացումը»:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։