ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Պորտուգալիայի նորանշանակ դեսպանին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Սառա Ֆերոնյա Մարտինսին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն։ Մնացական Սաֆարյանը վստահություն է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Պորտուգալիա հարաբերություններն առավել կամրապնդվեն՝ նպաստելով փոխշահավետ համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ կարևորելով առևտրատնտեսական կապերի ակտիվացումը։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել եվրոպական շուկայում հայկական արտադրանքի ներկայության ընդլայնմանն ու նոր հնարավորությունների բացահայտման հեռանկարներին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։