Քաղաքականություն
1 հունիսի 2026 • 12:42
Հենց Փաշինյանի կառավարությունն է ձախողել եվրաինտեգրացիայի ուղղությունը․ Լևոն Զուրաբյան
Ըստ Զուրաբյանի՝ թեպետ հայտարարվում է դեպի Եվրոպա գնալու մասին, իսկ դա նշանակում է, թե մեր արտադրանքը պետք է բարձրացնենք եվրոպական ստանդարտներին և մտնենք եվրոպական շուկա, լրիվ հակառակ պատկերն ենք տեսնում։

Եվրաինտեգրացիայի ուղղությունը, առնվազն տնտեսական հիմքերի առումով, ձախողել է հենց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։ Ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասում է ՀԱԿ փոխնախագահ, կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
Ըստ Զուրաբյանի՝ թեպետ հայտարարվում է դեպի Եվրոպա գնալու մասին, իսկ դա նշանակում է, թե մեր արտադրանքը պետք է բարձրացնենք եվրոպական ստանդարտներին և մտնենք եվրոպական շուկա, լրիվ հակառակ պատկերն ենք տեսնում։ Նրա խոսքով՝ եթե 2018թ․ Ռուսաստանի բաժնեմասը մեր երկրի արտահանման ծավալում 27 տոկոս էր, դրանից հետո կտրուկ աճել է՝ 2022թ․-ին հասնելով 47 տոկոսի։ Ու նման պայմաններում այսօր մեծ թվով արտահանողներ բավականին ծանր դրության մեջ են հայտնվել՝ Ռուսաստանի կողմից մտցված սահմանափակումների պատճառով։ Որոշ մարդիկ արդեն սնանկացման եզրին, փոքր և միջին բիզնեսը մեծ հարված է ստացել։
«Եթե դու ուզում ես ինտեգրացիա կատարել դեպի եվրոպական շուկա, դու պետք է էդ ուղղությամբ աշխատես։ Ամբողջ խնդիրը նրանից է, որ Նիկոլ Փաշինյանը կառքը դրել է ձիուց առաջ։ Ձին պետք է քաշի կառքը, ոչ թե հակառակը։ Եթե դու քաղաքական պրոցեսներն արագացնում ես՝ առանց նախապատրաստելու տնտեսական հիմքերը, դու հայտնվում ես էս վիճակում»,- ասել է Զուրաբյանը։
Հունվարից ապրիլ արտահանման ծավալը 3,3 տոկոսով նվազել է։ Վերջինիս խոսքով՝ վերջին սահմանափակումների հաշվարկը շատ ավելի ցավոտ է լինելու և ավելի մեծ խնդիրներ է առաջացնում։
«Սա Նիկոլ Փաշինյանի չհաշվարկված, եթե չասեմ՝ հիմար քաղաքականության հետևանքն է»,- հայտարարեց Զուրաբյանը։
Վստահ է, որ հիմա ստեղծված իրավիճակը ճանապարհ է դեպի տնտեսական ճգնաժամ։
Զուրաբյանը կարծում է, որ այս «կուրսը» ոչ միայն սխալ, չհաշվարկված քաղաքականության հետևանք է, այլև նախընտրական բաղադրիչներ ունի։ Փաշինյանը ցանկանում էր ընտրություններից առաջ Արևմուտքի աջակցությունը ստանալ։
Զուրաբյանը կարծում է, որ այս «կուրսը» ոչ միայն սխալ, չհաշվարկված քաղաքականության հետևանք է, այլև նախընտրական բաղադրիչներ ունի։ Փաշինյանը ցանկանում էր ընտրություններից առաջ Արևմուտքի աջակցությունը ստանալ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: