Հասարակություն
20 օգոստոսի 2026 • 14:24
Հայտնաբերվել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ
7 անձ ձերբակալվել է։

ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ ՆԳՆ Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերել․ առգրավվել է 2 կիլոգրամից ավելի մեթամֆետամին։
ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք իրենց կողմից կառավարվող տելեգրամյան ալիքների միջոցով զբաղվում են թմրամիջոցների իրացմամբ։
Օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում նրանցից մեկը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն։
Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում կատարված խուզարկությամբ տելեգրամյան ալիքի տերերից մեկի տանը հայտնաբերվել է 2 կգ 610 գրամ մեթամֆետամին։
Խուզարկություններ են կատարվել նաև տելեգրամյան ալիքների տերերի հետ փոխկապակցված մի շարք անձանց բնակարաններում։ Հայտնաբերվել և առգրավվել են մետամֆետամին, 8 188 000 դրամ, 4500 դոլար, կանեփի բույսեր և այլն։
Հետագա միջոցառումների արդյունքում 7 անձ ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։