Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
29 հունիսի 2026 • 08:13

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն անդրադարձել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին

Այս ճանաչումը մեզ մեծ հաշվով ոչինչ չի էլ տալու․Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն  անդրադարձել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը  Aysor.am-ի հետ զրույցում անդրադարձել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին։ 

«Իսրայելի ԱԳ նախարարը  ասաց, որ իրենց բարոյական պարտքն է, որպեսզի ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Եթե մենք  այդ հայտարարությունը հիմք վերցնենք, ապա մենք այդտեղ չտեսանք նախորդ տարիներին անզիջում ժխտողական կեցվածքի մեղայականը, դատապարտումը։ Պետք է հասկանանք, որ այսօր թվացյալ լարված են Իսրայել-Թուրքիա հարաբերությունները, բայց Իսրայելը և Թուրքիան 1996 թվականից բավականին լուրջ ռազմավարական դաշնակիցներ են և այդ համաձայնագրերը չեղարկված չեն»,- ասել է Հայկ Դեմոյանը։

Ըստ Դեմոյանի, այս ճանաչումը մեզ՝ մեծ հաշվով ոչինչ չի էլ տալու։ Նրա կարծիքով՝ սա Իսրայել-Թուրքիա պայմանավորվածության հետևանք է. «Ոգևորվողները կարող են ոգևորվել, դա իրենց կարծիքն է, կարող են դատապարտողներ էլ լինել։ Ես երրորդ կարծիք եմ հնչեցնում։ Իմ հիմնական առաքելությունը ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելն է և աշխարհաքաղաքական առումով նրանց հիշատակը մանրադրամի չվերածելն է։ Քաղաքական փաստաթղթերը պատեհապաշտական, այսրոպեական որոշումները միմիայն վնասում են՝ լինի դա Հայոց ցեղասպանության զոհերի, Հոլոքոստի, թե մեկ այլ ցեղսպանության»։

Ըստ Հայկ Դեմոյանի այս հարցում շատ ուրիշ շահեր կան և դրանք Իսրայելը շատ լավ հաշվարկել է։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։