Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
8 հուլիսի 2026 • 08:41

Հայոց ցեղասպանության ճանաչումը խորը ճգնաժամ է առաջացրել Բաքվի և Թել Ավիվի հարաբերություններում․ Ynet

Ըստ աղբյուրի՝ Բաքվում այս քայլը համարում են «կարմիր գծի» անցում։

Հայոց ցեղասպանության ճանաչումը խորը ճգնաժամ է առաջացրել Բաքվի և Թել Ավիվի հարաբերություններում․ Ynet

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Ադրբեջանի և Իսրայելի հարաբերություններում առաջացրել է ավելի խորը ճգնաժամ, քան երևում է հրապարակայնորեն։ Այս մասին հաղորդում է իսրայելական «Ynet» պարբերականը։

Ըստ աղբյուրի՝ Բաքվում այս քայլը համարում են «կարմիր գծի» անցում։ Ադրբեջանի ղեկավարությանը հիասթափեցրել է նաև որոշման ձևաչափը. Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարն իր ադրբեջանցի գործընկերոջը տեղյակ է պահել միայն փաստաթղթի հրապարակումից հետո, ինչը Բաքվում ընկալվել է որպես փաստի առաջ կանգնեցնելու քայլ։

Ադրբեջանական կողմն ակնկալում էր, որ Իսրայելը կձեռնպահ մնա հայկական հարցին աջակցելուց, քանի որ Բաքուն, չնայած միջազգային ճնշումներին, հանդես չի եկել Իսրայելի դեմ Գազայի, Լիբանանի կամ Իրանի հարցերում։ Բաքվում հույս ունեն, որ ճգնաժամն ավելի չի խորանա, և հարցը չի հասնի Կնեսետում (խորհրդարանում) քվեարկության։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։