Հայկական հասարակությունում կա պահանջ՝ զարգացնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Հայաստանում առկա է լայն հասարակական պահանջ՝ զարգացնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ և շարունակելու մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն կառույցներին, քանի որ դրանք, նրա գնահատմամբ, բերում են իրական և շոշափելի արդյունքներ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունն Եվրասիական ինտեգրացիոն կառույցներում «բերում է իրական, շոշափելի օգուտներ», ինչի հետևանքով, նրա խոսքով, հայ հասարակությունում առկա է պահանջ՝ շարունակելու հարաբերությունների զարգացումը Ռուսաստանի հետ, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ։
Զախարովան նշել է.
«Ակնհայտ է հայկական հասարակության լայն պահանջը՝ ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման, ինչպես նաև Հայաստանի հետագա անդամակցության եվրասիական ինտեգրացիոն կառույցներին, որոնք բերում են իրական, շոշափելի օգուտներ, այլ ոչ թե դատարկ խոստումներ»։
Նրա խոսքով՝ ռուս-հայկական հարաբերությունների նկատմամբ աջակցությունը հիմնված է ոչ թե խոստումների, այլ համագործակցության արդյունքների գնահատման վրա։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, այդ պահանջն անկեղծ է, այն հիմնված է իրավիճակի ազնիվ ընկալման վրա, ոչ թե խոստումների կամ տեղեկատվական մանիպուլյացիաների։ Մարդիկ իրենց այս ընտրությունն ու աջակցությունը ցուցաբերում են համագործակցության իրական, շոշափելի արդյունքների հիման վրա։ Նրանք տեսնում են այդ արդյունքները, գնահատում են դրանք և աջակցում», — ասել է Զախարովան։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։