Հայկ Սարգսյանի առաջարկած՝ զինծառայությանն մասին նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգում
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոջորյանը հայտարարեց՝ առաջնորդվելու են գլխադասային հանձնաժողովի քվեարկությամբ, իսկ գլխադասային հանձնաժողովը դեմ է քվեարկել նախագծին:

Ազգային ժողովի այսօրվա նիստի մեկնարկին ներկայացվեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը» նստաշրջանի օրակարգ ընդգրկելու հարցը:
Նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը այն ներկայացնելիս նշեց, թե ծառայությունից հետո զինծառայություն անցածները մասնակցում են այդթվում՝ վարժական հավաքների, իսկ զինծառայությունից խուսափողները շարունակում են մնալ արտոնյալ կարգավիճակում:
«Գործող օրենսդրությամբ ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք վճարում են 15 մլն դրամ, այսպես նրանք որոշ չափով փակում են իրենց չծառայելու բացը: Առաջարկում եմ նույն սկզբունքով ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողներից նույնպես պահանջել 15 մլն դրամ և բաշխել 10 զինվորների միջև՝ ամեն մեկին տրամադրելով 1,5 մլն դրամ: Առաջարկում եմ նաև քաղաքացիությունից հրաժարվելուն տալ այլընտրանք, վճարել նույն 15 մլն դրամը և ծառայել 1 ամիս»,-ասաց պատգամավորը՝ խնդրելով հնարավորություն տալ, որպեսզի նախագիծը քննարկվի լիագումար նիստերի դահլիճում:
Հարակից զեկուցող Արտյոմ Մեհրաբյանն ասաց, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նախագիծը ստացել է բացասական եզրակացություն: Կառավարությունը ևս դեմ է արտահայտվել նախագծին:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոջորյանը հայտարարեց՝ առաջնորդվելու են գլխադասային հանձնաժողովի քվեարկությամբ, իսկ գլխադասային հանձնաժողովը դեմ է քվեարկել նախագծին:
Քվեարկության արդյունքում ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը» 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցին կողմ քվեարկեց 3 պատգամավոր, դեմ՝ 57, ձեռնպահ՝ 6:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։