Հայաստանյան շաքարավազի շուկայում պայթյունավտանգ իրավիճակ է
Մասնավորապես, տարբեր եղանակներով փորձ է արվում խոչընդոտել նրան ՀՀ շաքարավազ ներմուծելու գործընթացում։

Հայաստանում շաքարավազի շուկայում լարված, անգամ պայթյունավտանգ իրավիճակ է ձևավորվել։ Տարիներ շարունակ ներկրման մենաշնորհով հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը փորձում է խոչընդոտել տվյալ ոլորտում նոր խոշոր խաղացող համարվող Հարություն Քնարյանի գործունեությանը։
Մասնավորապես, տարբեր եղանակներով փորձ է արվում խոչընդոտել նրան ՀՀ շաքարավազ ներմուծելու գործընթացում։ Մեր տեղեկություններով՝ հարցը հասել է անգամ նրան, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձինք փորձել են կապ հաստատել Քնարյանի հետ՝ նրան շաքարավազի շուկայից դուրս մղելու նպատակով։
Մենք փորձել ենք կապ հաստատել գործարարների հետ տվյալ խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն դա մեզ չի հաջողվել։ Մեր բազմաթիվ զանգերին թե՛ Ալեքսանյանը, թե՛ Քնարյանը չեն պատասխանել։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։