Հայաստանում գազը չի թանկանա
«Գազպրոմ Արմենիան» կապույտ վառելիքի փոխադրման դիմաց ավելի քիչ գումար կստանա, իսկ ընկերության ղեկավարները չեն օգտվի աշխատակիցների հավելավճարային ֆոնդից

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ քաղաքացիների բնակարաններ հասնող բնական գազի սակագինը կմնա անփոփոխ՝ Ռուսաստանից պարբերաբար հնչող սպառնալիքներին զուգահեռ:
Հանձնաժողովի կողմից կատարված վերահաշվարկների արդյունքում օգոստոսի 1-ից սակագնի տարբեր բաղադրիչներ կփոխվեն։ Օրինակ՝ «Գազպրոմ Արմենիան» կապույտ վառելիքի փոխադրման դիմաց ավելի քիչ գումար կստանա, իսկ ընկերության ղեկավարները չեն օգտվի աշխատակիցների հավելավճարային ֆոնդից։ Բացի այդ, ՋԷԿ-երի համար բնական գազը կէժանանա։ Փաստացիորեն, մինչև դեկտեմբերի 31-ը Հայաստանի բնակիչների համար գազի սակագնի թանկացում չի լինի։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը