Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը ողջունել է Արփինե Սարգսյանը
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների կենտրոնակայանի կառավարող տնօրեն, ԵՄ քաղաքացիական առաքելությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների կենտրոնակայանի կառավարող տնօրեն, ԵՄ քաղաքացիական առաքելությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՆԳՆ-ից։
Նախարար Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ողջունելով Հայաստանում Եվրոպական Միության նոր գործընկերության առաքելության մեկնարկի մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշման ընդունումը։
Արփինե Սարգսյանը շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միության գործընկերներին՝ ընդգծելով, որ այն կարևոր նշանակություն ունի ՆԳՆ համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման տեսանկյունից։
ԵՄ քաղաքացիական առաքելությունների հրամանատար Ստեֆանո Տոմատը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով ՆԳ նախարարության հետ ձևավորված սերտ գործընկերությունը։ Պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության առաքելության նպատակներն ու գործունեության հիմնական ուղղությունները՝ վերահաստատելով տարբեր ոլորտներում ՆԳ նախարարությանն աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը։
Կողմերն անդրադարձել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է այդ ուղղությամբ գերատեսչության թիրախային աշխատանքն ու արձանագրված արդյունքները։
Քննարկվել են ապատեղեկատվության, տեղեկատվական միջամտության, ճգնաժամային կառավարման, ինչպես նաև ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի կարողությունների զարգացման վերաբերյալ հարցեր։
Կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։