Հայաստանում 2028 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները
Պետությունը շարունակելու է ընդլայնել պետական պատվերի շրջանակում քաղաքացիներին տրամադրվող ծառայությունները՝ ելնելով կարիքներից և պետական պարտավորություններից։

Հայաստանում 2028 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները։ Ազգային ժողովում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարի խոսքերով առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը անշրջելի գործընթաց է, և այն առաջիկա տարիներին աստիճանաբար կընդլայնվի։ 2028 թվականին կամփոփվի համակարգին միացող բոլոր խմբերի ընդգրկման գործընթացը, և հունվարի 1-ից ապահովագրությունը կգործի բոլորի համար։
Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ առողջության համընդհանուր ապահովագրությունը կներառի բոլորին, սակայն չի ծածկելու բոլոր բժշկական ծառայությունները։ Այն ընդգրկելու է առաջնային և անհրաժեշտ ծառայությունների փաթեթը։
Բացի այդ, նախարարի տեղեկացմամբ պետությունը շարունակելու է ընդլայնել պետական պատվերի շրջանակում քաղաքացիներին տրամադրվող ծառայությունները՝ ելնելով կարիքներից և պետական պարտավորություններից։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։