Հայաստանն ու Ղազախստանը հողատարածքներ կփոխանակեն դեսպանատների համար
Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության եւ գործնական համագործակցության խորացմանը

ՀՀ ԱԺ–ից հայտնում են, որ հայկական կողմը ղազախական կողմին 49 տարի ժամկետով օգտագործման է տրամադրում Երեւան քաղաքում Ծավակալ Իսակովի պողոտայում գտնվող շինություններից եւ տարանցիկ հաղորդակցուղիներից ազատ 0,33 հա ընդհանուր մակերեսով հողատարածք՝ ղազախական կողմի հաշվին Ղազախստանի հանրապետության դեսպանության շենքերի եւ շինությունների կառուցման նպատակով:
Հողատարածքի վարձավճարի չափը կազմում է տարեկան 1 դրամ: Ղազախական կողմը հայկական կողմին 49 տարի ժամկետով օգտագործման է տրամադրում Աստանա քաղաքի Արգանատի փողոցում շինություններից եւ տարանցիկ հաղորդակցուղիներից ազատ 0,33 հա ընդհանուր մակերեսով հողատարածք: Հայկական կողմի հաշվին Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքերի եւ շինությունների կառուցման նպատակով:
Հողատարածքի վարձավճարի չափը կազմում է տարեկան 1 տենգե: Այս մասին հուլիսի 3-ին կայացած ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում ասել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ խորհրդարանականներին ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Զեկուցողը նշել է, որ հողատարածքը վարձակալությամբ ստացող կողմն իրավունք չունի ընդլայնելու, վաճառելու, ծանրաբեռնելու, որպես սեփականություն՝ փոխանցելու, վարձակալության կամ ենթավարձակալության հանձնելու երրորդ կողմի համաձայնագրին համապատասխան տրամադրված հողատարածքը՝ առանց ընդունող պետության հստակ արտահայտված գրավոր համաձայնության:
Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության եւ գործնական համագործակցության խորացմանը, ինչպես նաեւ դիվանագիտական առաքելությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Այն ապահովում է փոխադարձություն, հավասար պայմաններ եւ ներդաշնակ մոտեցում՝ հստակ կարգավորելով կողմերի իրավունքներն ու պարտականությունները: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Էդուարդ Աղաջանյանը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: