Հայաստանն այսուհետ որևէ հարցում առանց այլընտրանքի չի մնալու. Նիկոլ Փաշինյան
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն էներգետիկ անկախ երկիր լինելու հնարավորություն ունի, որովհետև արևային ռեսուրսները Հայաստանին անսահմանափակ հնարավորություններ են տալիս։

Հայաստանն այսուհետ որևէ հարցում առանց այլընտրանքի չի մնալու, րագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների մասին։
«Չի լինելու որևէ հարց, որ Հայաստանը չունենա այլընտրանք, կարծում եմ ՝ այսօրվա զորհանդես-հաշվետվությունը դրա վառ ապացույցն է, որովհետև 7 տարբեր երկրների արտադրությունն էր ցուցադրված»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն էներգետիկ անկախ երկիր լինելու հնարավորություն ունի, որովհետև արևային ռեսուրսները Հայաստանին անսահմանափակ հնարավորություններ են տալիս։
Նա նշել է՝ Հայաստանն ԱՄՆ-ի հետ աշխատելու է ՀՀ նոր երկրաբանական քարտեզի ձևավորման ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, ըստ Փաշինյանի, Հայաստանը մինչև հնարավոր վերջին կետը զարգացնելու է ԵԱՏՄ-ում համագործակցությունը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։