Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
4 հունիսի 2026 • 16:07

Հայաստանն արժանի է ունենալու խոսքի տեր, պատասխանատու և հաշվետու իշխանություն․ Արման Թաթոյան

Նա նշել է՝ վարչապետի պաշտոնին առաջադրվելու երեք նպատակ ունի՝  հաստատել խաղաղություն, արդարություն և զարգացնել տնտեսությունը։

Հայաստանն արժանի է ունենալու խոսքի տեր, պատասխանատու և հաշվետու իշխանություն․ Արման Թաթոյան

Հունիսի 7-ի ընտրությունները պատմական են մեր պետության ու ժողովրդի համար։ Մենք չպետք է թույլ տանք, որ Բաքվում, Մոսկվայում, Բրյուսելում կամ Վաշինգտոնում որոշեն, թե Հայաստանում ով պետք է լինի ղեկավար և իշխանություն: Այս որոշումը պետք է կայացնեն Երևանը, Գորիսը, Վանաձորը, Գյումրին, Մարտունին, մեր մյուս քաղաքներն ու գյուղերը։  Այս մասին իր ուղերձում ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:

Նա նշել է՝ վարչապետի պաշտոնին առաջադրվելու երեք նպատակ ունի՝  հաստատել խաղաղություն, արդարություն և զարգացնել տնտեսությունը։

Անդրադառնալով վերջին օրերին համացանցում տարածված ապատեղեկատվությանը՝ «Միասնության թևերի» վարչապետի թեկնածուն բացատրել է, որ ագրեսիվ թիրախավորման պատճառը կուսակցության աճող վարկանիշն է և ներկայությունն ապագա խորհրդարանում։

Արման Թաթոյանը ևս մեկ անգամ հիշեցրել է «Միասնության թևերի» «կարմիր գծերի» մասին։

«Հայտարարում եմ միանշանակ՝ մենք Նիկոլ Փաշինյանին վարչապետ չենք ընտրելու և որևէ պարագայում չենք ընդունելու, որ «»Քաղաքացիական պայմանագիրը» Հայաստանում դառնա իշխանություն։ Նույնքան հստակ է նաև, որ վարչապետ չենք ընտրելու Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ Սամվել Կարապետյանը չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը սահմանադրական արգելքների պատճառով։ Հստակ է նաև մեկ այլ բան. չի լինելու իրավիճակ, երբ մեր պատճառով իշխանափոխությունը տապալվի»,- հայտարարել է Արման Թաթոյանը։  

Նա նաև խոսել է անցած մասնագիտական ուղու մասին՝ հիշեցնելով, որ իր գործունեությամբ ապացուցել է՝ կարող է պաշտպանել Հայաստանի ազգային շահերը և քաղաքացու իրավունքներն ամբողջ աշխարհում։

«Այսօր հանձն եմ առնում պաշտպանել Հայաստանի Հանրապետության իրավունքներն ու շահերը։ Հայաստանն ու հայ ժողովուրդն արժանի են ունենալու խոսքի տեր, պատասխանատու և հաշվետու իշխանություն։ Ընտրեք նրան, ով երբեք ձեզ չի խաբել, չի հարստացել ժողովրդի հաշվին և իր նաշխատանքը նվիրել է  մարդկանց ծառայելուն։ 

Հունիսի 7-ին գնացե՛ք ընտրության, ընտրե՛ք 6-ին, որ արդարությունը բերեք ձեր կյանք, որ վերջապես արդարություն հաստատենք մեր երկրում»,- հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածուն։  

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։