Հայաստանն առանձնահատուկ հարաբերություններ ունի Ալժիրի և արաբալեզու երկրների հետ. Վահագն Խաչատուրյան
Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության դեսպան Թուֆիկ Ջուամայը, հայտնում է ՀՀ նախագահի գրասենյակը:
Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում։
«Մեզ համար Ձեր նշանակումը շատ կարևոր է։ Ընդհանրապես ոչ ռեզիդենտ դեսպանների ներկայությունը ցանկացած երկու երկրների հարաբերություններում, իհարկե, կարևոր է։ Վստահ եմ, որ Ձեր նշանակումը, ինչպես նաև Ձեր երկրում մեր դեսպանի նշանակումը, ավելի կակտիվացնեն Հայաստանի և Ալժիրի հարաբերությունները։
Հայաստանն առանձնահատուկ հարաբերություններ ունի Ալժիրի և արաբալեզու երկրների հետ։
Մեր տնտեսական և նաև քաղաքական ներուժը մեծ է իրար հետ համագործակցելու, համատեղ ծրագրեր իրականացնելու առումով»,- ասել է ՀՀ նախագահը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: