Էկոնոմիկա
15 հունիսի 2026 • 13:29
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը ՀՀ կառավարության օրակարգային առաջնահերթություններից է։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հրավերով գտնվում եմ Փարիզում՝ մասնակցելու այսօր մեկնարկած պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին՝ Eurosatory 2026-ին:
ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ռազմարդյունաբերական ոլորտի 30 կազմակերպություն (18-ը՝ որպես ցուցադրող, 12-ը՝ որպես այցելու) Eurosatory 2026-ին մասնակցում է մեկ միասնական տաղավարով՝ միջազգային հարթակում ներկայացնելով հայկական արտադրական և գիտահետազոտական ներուժը։
Հայ-ֆրանսիական տեխնոլոգիական գործընկերությունը նոր թափ է ստացել այս տարվա մայիսի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցից հետո։ ՀՀ ԲՏԱ նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ստորագրված հուշագիրը նոր հնարավորություններ է բացել երկու երկրների համար, և այս այցը հիշյալ պայմանավորվածությունների գործնական մեկնարկն է։
1967 թվականից անցկացվող միջոցառումն այս տարի մեկտեղել է ավելի քան 2300 ընկերություն աշխարհի 66 երկրից, 42 ազգային ներկայացուցչական տաղավարով: Միջոցառման շրջանակում նախատեսվում է ավելի քան 120 պանելային քննարկում և ցուցադրություն։ Օրակարգի առանցքում են ռազմարդյունաբերության, անօդաչու համակարգերի, հետախուզական տեխնոլոգիաների և արդիական սպառազինության, կիբեռանվտանգության, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև ոլորտի զարգացման միտումներն ու մարտահրավերների հաղթահարման նորարարական լուծումները։
Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը ՀՀ կառավարության օրակարգային առաջնահերթություններից է։ Eurosatory 2026 հեղինակավոր միջոցառումը մեր երկրի համար աննախադեպ հնարավորություն է՝ ռազմարդյունաբերության ոլորտում միջազգային կապերի հաստատման, արտադրական ու գիտահետազոտական կարողությունների ընդլայնման, ինչպես նաև արտաքին շուկաների ուսումնասիրության համար։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը