Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
31 մայիսի 2026 • 09:05

Հայաստանին պետք է աջակցել, իսկ Ռուսաստանի հայտարարությունները վերաբերում են ոչ միայն Հայաստանին. Զելենսկի

Զելենսկին հայտարարեց, որ Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան լսել է Հայաստանի վերաբերյալ արված հայտարարությունները և պետք է մտածի սեփական անվտանգության մասին։

Հայաստանին պետք է աջակցել, իսկ Ռուսաստանի հայտարարությունները վերաբերում են ոչ միայն Հայաստանին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի հասցեին հնչող հայտարարությունները վերաբերում են ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանի բոլոր հարևաններին, ուստի անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել անվտանգության հարցերին և աջակցել Հայաստանին,   
այս մասին հայտնում է «Европейская правда»-ն:

Մայիսի 30-ի երեկոյան իր ուղերձում Զելենսկին նշել է, որ Ռուսաստանն այժմ Հայաստանի նկատմամբ սպառնալիքները հնչեցնում է ավելի բացահայտ, քան նախկինում։

«Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան լսեց Հայաստանի մասին հնչած խոսքերը։ Հայաստանի ժողովուրդը միակն է, որն իրավունք ունի ընտրելու իր երկրի ապագան։ Այն, ինչ Ռուսաստանը խոսում է Հայաստանի մասին, իրականում վերաբերում է ոչ միայն Հայաստանին», — ասել է Ուկրաինայի նախագահը։

Նրա խոսքով՝ պետությունները պետք է ավելի շատ մտածեն անվտանգության ապահովման մասին, զարգացնեն քաղաքական գործընկերությունները, ամրապնդեն պաշտպանական արդյունաբերությունը, բարձրացնեն պաշտպանական կարողությունները և ընդլայնեն ու դիվերսիֆիկացնեն տնտեսական կապերը։

Զելենսկին նաև հույս է հայտնել, որ Եվրոպայի և հատկապես ԵՄ-ի դիրքորոշումն այս հարցերում կլինի սկզբունքային, ուժեղ և ժամանակին։

Ուկրաինայի նախագահը ընդգծել է, որ Եվրոպան չպետք է որևէ երկիր կամ ժողովուրդ թողնի առանց աջակցության։

«Հայաստանին պետք է աջակցել։ Մոլդովային պետք է աջակցել: Բալթյան երկրներին պետք է աջակցել։ Ադրբեջանին պետք է աջակցել։ Պետք է ուղիներ գտնել՝ աջակցելու նաև Վրաստանի ժողովրդին։ Սա համաեվրոպական խնդիր է, և ոչ ոքի չի կարելի կորցնել», — հայտարարել է Զելենսկին։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։