Հայաստանին փորձում են ներքաշել սխալ տրամաբանության մեջ՝ ՌԴ–ին վնասելու նպատակով․ Լավրով
Վարչապետը՝ քարոզարշավի պատճառով ԵԱՏՄ առաջիկա նիստին չի մասնակցելու, պնդում է՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չկա, Երևանն էլ Մոսկվայի շահերին վերաբերվում է հարգանքով:

Արևմուտքը փորձում է պառակտել Ռուսաստանի դաշնակիցներին, հատկապես հարևաններին։ Այս մարտավարությունն այժմ կիրառվում է, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ, ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Արևմուտքը փորձում է պառակտել մեր դաշնակիցներին, առաջին հերթին՝ սկսելով մեր հարևաններից, ինչպես դա արեց Վրաստանի, Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում է Ուկրաինայի հետ, ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ», - հայտարարել է Լավրովը։
Մոսկվայից կոշտ քննադատում են Հայաստանի կառավարության քայլերը, մասնավորապես, Եվրամիությանը մերձենալու ձգտումները, դրանք որակելով ոչ դաշնակցային: Անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինն էր հորդորել արագ կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև: Ինչից հետո պարզ դարձավ, որ հաջորդ շաբաթ Աստանայում նախատեսված ԵԱՏՄ նիստին քննարկվելու է Հայաստանի կարգավիճակի հարցը: Թե սա կոնկրետ ի՞նչ է ենթադրում, չեն մանրամասնել:
«ԵԱՏՄ-ում կարգավիճակի հարցը ԵԱՏՄ կարգավորումներով կարող է քննարկել միայն Հայաստանը, այսինքն՝ անդամ երկիրը, որը կարող է որոշել դուրս գալ: Բայց մենք ցանկացած հարց կարող ենք քննարկել, ենթադրում եմ՝ մեր գործընկերների մոտ կարող են հարցեր ծագել, մենք բոլոր հարցերին համբերատար կպատասխանենք», - նախօրեին հայտնել էր Փաշինյանը:
Վարչապետը՝ քարոզարշավի պատճառով ԵԱՏՄ առաջիկա նիստին չի մասնակցելու, պնդում է՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չկա, Երևանն էլ Մոսկվայի շահերին վերաբերվում է հարգանքով: Ռուսական կողմից, մինչդեռ, ոչ դաշնակցային են համարում մի շարք քայլեր, վերջինն էլ՝ Երևանում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն են նշում:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: