Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
31 մայիսի 2026 • 10:19

Հայաստանի ժողովուրդը պետք է լրջորեն մտածի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրությունից առաջ. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի ժողովրդին կոչ է արել զգուշավոր լինել ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև ընտրություն կատարելիս՝ նշելով, որ չպետք է կրկնվի Ուկրաինայում տեղի ունեցածը։ Նրա խոսքով՝ Հայաստանը չպետք է շտապի և պետք է լրջորեն մտածի իր հետագա զարգացման ուղու մասին։

Հայաստանի ժողովուրդը պետք է լրջորեն մտածի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրությունից առաջ. Լուկաշենկո
 
 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի ժողովրդին կոչ է արել շատ զգույշ լինել հետագա զարգացման ուղին ընտրելիս՝ ԵԱՏՄ- ԵՄ-ի միջև, որպեսզի չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում,  այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» -ն:

«Հայերը պետք է շատ զգույշ լինեն, որպեսզի, Աստված մի արասցե, չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում», — ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի առաջնորդը նշել է, որ Ուկրաինայում ամեն ինչ սկսվել էր նույն կերպ։

«Դուք դա հիշում եք։ Պետք է այնպես անել, որ հայերը, որոնք նոր են դուրս եկել մեկ պատերազմից, այս ամենի հետևանքով չհայտնվեն ծանր իրավիճակում։ Պետք չէ շտապել։ Պարզապես պետք է մտածել, պետք է լինել իմաստուն մարդիկ», — հավելել է Լուկաշենկոն։

Նրա կարծիքով՝ նախքան ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև ընտրություն կատարելը, Հայաստանի ժողովուրդը պետք է շատ լրջորեն մտածի։

«Սա միակ բանն է, ինչին ես նրանց կոչ եմ անում։ Եթե ժողովուրդն իր կարծիքն արտահայտի, մենք կհամաձայնենք դրա հետ», — ընդգծել է Բելառուսի նախագահը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։