Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
1 նոյեմբերի 2026 • 10:51

«Հայաստանի շնորհապետական կուսակցությունը» դեմ է ՔՊ-ի առաջարկած սահմանադրական փոփոխություններին

«Հայաստանի շնորհապետական կուսակցությունը» դեմ է ՔՊ-ի առաջարկած սահմանադրական փոփոխություններին՝ հայտարարելով, որ դեմ է նաև այդ հարցով հանրաքվեի անցկացմանը։

«Հայաստանի շնորհապետական կուսակցությունը» դեմ է ՔՊ-ի առաջարկած սահմանադրական փոփոխություններին

«Հայաստանի շնորհապետական կուսակցությունը» դեմ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկած սահմանադրական փոփոխությունների նախագծին և դրա շուրջ հանրաքվե անցկացնելու նախաձեռնությանը։ Այս մասին կուսակցության հիմնադիր նախագահ Գուրգեն Սիմոնյանը հայտարարել է Facebook-ի իր էջում հրապարակած քաղաքական հայտարարությամբ։

Հայտարարության մեջ կուսակցությունը նշում է, որ 1991 թվականից ի վեր Հայաստանի քաղաքական գործընթացները ղեկավարած ուժերն ու նրանց հետ համագործակցող քաղաքական միավորներն այլևս չպետք է հանդես գան սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Ըստ կուսակցության՝ այդ գործընթացը պետք է վերապահված լինի նոր քաղաքական ուժերին, որոնք, իրենց ձևակերպմամբ, պատասխանատվություն չեն կրում Արցախի կորստի և Հայաստանի առջև ծառացած խնդիրների համար։

Կուսակցությունը նաև զգուշացրել է, որ ՔՊ-ի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին աջակցող քաղաքական ուժերին և գործիչներին դիտարկելու է որպես գործող իշխանության քաղաքական պատասխանատվությունը կիսող կողմեր։

Հայտարարության եզրափակիչ հատվածում կուսակցությունը շեշտել է, որ պատրաստվում է ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ թույլ չտալու իր գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված ապօրինի գործընթացներն ու որոշումները, այդ թվում՝ իշխանության առաջարկած սահմանադրական փոփոխությունների իրականացումը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։