Հայաստանի ռազմավարական նպատակը ԵՄ չափանիշներին համապատասխանելն է. վարչապետ
Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակելու է բարեփոխումները՝ նպատակ ունենալով համապատասխանել եվրոպական չափանիշներին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում ասել է, թե ընտրություններից հետո ինչ ուղղությամբ կշարժվի Հայաստանը, և ինչպիսին կլինի երկրի ապագան՝ հայտարարել է, որ Հայաստանը շարունակելու է անկախության, պետականության, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղին։
«Մենք կշարունակենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը՝ մեր եվրոպացի գործընկերների աջակցությամբ։ Ինչպես գիտեք, Եվրամիությունը մեր գլխավոր գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հարցում»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակելու է բարեփոխումները՝ նպատակ ունենալով համապատասխանել եվրոպական չափանիշներին։
Փաշինյանը հիշեցրել է, որ արդեն ընդունվել է համապատասխան օրենք, և երկրի գլխավոր ռազմավարական նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է։
«Հայաստանի ապագան կլինի անկախության, պետականության, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրախպնդման ռազմավարությունը: Մենք կշարունակենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը, իհարկե, մեր եվրոպացի գործընկերների աջակցությամբ»,- ասել է նա:
Փաշինյանի գնահատմամբ՝ երբ Հայաստանը լիարժեք համապատասխանի եվրոպական չափանիշներին, հնարավոր են երկու սցենարներ՝ կա՛մ Եվրոպական միությունը կընդունի Հայաստանը որպես լիիրավ անդամ, կա՛մ չի ընդունի՝ տարբեր քաղաքական գործոններից ելնելով։
«Ինչպես գիտեք՝ Եվրամիությունը մեր գլխավոր գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հարցում, մենք կշարունակենք այդ ճանապարհը: Ինչպես արդեն հայտարարել եմ, և մենք արդեն օրենք ունենք ընդունած, որ շարունակելու ենք Հայաստանի բարեփոխումները՝ փորձելով համապատասխանել ԵՄ ստանդարտներին: Դա է մեր գլխավոր ռազմավարական նպատակը:
Երբ Հայաստանը լիարժեքորեն համապատասխանի ԵՄ ստանդարտներին, մենք կունենանք երկու սցենար: Առաջին՝ ԵՄ-ն ընդունում է Հայաստանը որպես լիարժեք անդամ, և երկրորդ՝ չի ընդունում: Դա կախված է շատ քաղաքական գործոններից: Օրինակ՝ ԵՄ-ն կարող է որոշում կայացնել, որ չի ցանկանում ընդլայնվել: Ամեն դեպքում, մենք կսպասենք, անգամ երկրորդ տարբերակի դեպքում մենք կունենանք եվրոպական ստանդարտներին համապատասխանող երկիր»,- նշել է Փաշինյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։