Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան
Ադրբեջանում անցկացվում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության կլոր սեղանը, որին մասնակցում են Հայաստանի քաղաքացիական հասարակության 20 ներկայացուցիչներ՝ խաղաղության գործընթացի և տարածաշրջանային զարգացումների քննարկման նպատակով։

2026 թվականի ապրիլի 10-ից 12-ը Ադրբեջանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կկայանա հերթական երկկողմ կլոր սեղան՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը շարունակում է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև երկխոսությանը և ուղիղ փոխգործակցությանը։
Այսօր Հայաստանի քաղհասարակության 20 ներկայացուցիչ ժամանել են Ադրբեջան, հայտնում է պետական APA լրատվական գործակալությունը։
Հայկական պատվիրակությունն Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով, հատել է սահմանագծված և սահմանազատված հատվածը և անցել սահմանային ու անձնագրային հսկողության բոլոր համապատասխան գործընթացները։
Քննարկումները տեղի են ունենում համաձայնեցված երկկողմ խաղաղության օրակարգի շրջանակում, որը ձևավորվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովում։
Հանդիպման ընթացքում քննարկվում են խաղաղության գործընթացի ընթացքը, նախաձեռնության մասնակիցների գործունեությունն իրենց երկրներում, ձեռք բերված արդյունքներն, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները։
Առանձին նիստեր նվիրված են հասարակական մակարդակում խաղաղության խթանմանը և գործընթացի հաջորդ փուլերում փոխադարձ վստահության ամրապնդմանը։
Հայկական պատվիրակության մասնակիցներն են ՝ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիկսեթյանը, Ստեփան Գրիգորյանը, Էդգար Վարդանյանը, Ռոբերտ Ղևոնդյանը, Լուսինե Խառատյանը, Նելլի Մինասյանը, Դավիթ Ստեփանյանը, Ռուբեն Բաբայանը, Էլեոնորա Սարգսյանը, Նաիրա Մարտիկյանը, Վազգեն Կարապետյանը, Տաթև Դանիելյանը, Արմեն Պետրոսյանը, Ալեն Ամիրխանյանը, Նելլի Ռաֆայելյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատորը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 մայիսի 2026
Ռուսաստանում Հայաստանյան ապրանքների սահմանափակումները բացասաբար չեն անդրադառնա Ռուսաստանի տնտեսության վրա
Նման տեսակետ է հայտնել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:
Քաղաքականություն29 մայիսի 2026
Կեղծ աստղագուշակներ, կլոն կայքեր, Storm-1516. The Insider-ի նոր հետաքննությունը ՌԴ միջամտության փորձերի մասին
Կեղծ աստղագուշակներ, կլոն կայքեր, Storm-1516. The Insider-ի նոր հետաքննությունը ՌԴ միջամտության փորձերի մասին
Քաղաքականություն29 մայիսի 2026
Ռուսաստանի համար ընդունելի է այն ամենը, ինչը լավ է հայերի համար.Վլադիմիր Պուտին
Պուտինը հիշեցրել է, որ Ուկրաինայի ճգնաժամը սկսվել է ԵՄ-ին միանալու փորձերից: